Կանադայի հյուսիսում սկսված հրդեհների պատճառով Ալբերտա նահանգի իշխանությունները ստիպված են եղել տարհանել 7 հազար մարդու:
Սլեյվ-Լեյք քաղաքի ղեկավար Կարինա Փիփփլեյ-Քիննին հայտարարել է, որ քաղաքի շինությունների մոտ մեկ երրորդը ոչնչացվել է կրակի կողմից այն բանից հետո, երբ քամին փչել է Սլեյվ Լեյքի ուղղությամբ: Դեռ կիրակի օրն իշխանությունները կոչ էին արել այդ քաղաքի բնակիչներին լքել իրենց տները, սակայն տարհանումը դժվարացել էր ծխի, ինչպես նաև ուժեղ հրդեհի պատճառով փակված ճանապարհների հետևանքով:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ քաղաքն արդեն գոյություն չունի, քանի որ հրդեհների թիվը հասել է 115-ի, իսկ դրանց մի մասը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել: