LG-ն ներկայացրել է բջջային հեռախոսների համար ամենաբարակ LCD դիսփլեյը: Դրա հաստությունը կազմում է ընդամենը 2.2 մմ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
5.2 դյույմանոց Full-HD դիսփլեյները կապահովեն պատկերի հիանալի որակ և թույլ կտան ստեղծել ավելի կոմպակտ սարքեր, ինչը մեծ թվով գնորդների կգրավի Phablet (պլանշետի և բջջայինի միջև միջանկյալ դիրք զբաղեցող սարք) սարքերի շուկայում:
Ինքը՝ LG-ն նոր տեխնոլոգիան կկիրառի իր հաջորդ՝ Optimus G2 սարքում:
Նշվում է, որ դիսփլեյը պատկերները հիանալի որակով ցույց կտա նույնիսկ արևի ճառագայթների ներքո:













































