Ռիոյում շարունակվում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը մեկնարկային հաղթանակից հետո դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հանդիպել է չինացի Հու Ցզյան Գուանին:
Երեք ռաունդի արդյունքում ռինգի բոլոր 3 մրցավաները հաղթանակը շնորհել են չինացուն: Այսպիսով՝ Նարեկ Աբգարյանը նույնպես դուրս է մնացել Օլիմպիական խաղերից: