Մայիսի 17-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:
Մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
Մայիսի 18-ի առավոտյան Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: