«Ռիո-2016»-ում ավարտվել է տղամարդկանց թենիսի մենապայքարը:
Եզրափակիչում Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին: Հանդիպումը տևել է 4 ժամ 04 րոպե:
Խաղի ընթացքում Մարեյը կատարել է 9 բրեյք, իսկ սեփական մատուցումը զիջել է 6 անգամ: Բրոնզե մեդալը նվաճել է ճապոնացի Կեի Նիշիկորին, ով 6:2, 6:7, 6:3 հաշվով հաղթել է Ռաֆայել Նադալին:
Էնդի Մարեյն այս հաղթանակով դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն: Բրիտանացին հաղթել էր նաև «Լոնդոն-2012»-ի թենիսային մրցաշարում: