Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին:
«Հաջորդ շաբաթ Ցինցինատայում մեկնարկում է ևս մեկ առաջնություն: Ֆիզիկապես ինձ համար շատ դժվար կլինի դրան մասնակցելը, սակայն ես կպայքարեմ մինչև վերջ:
Հուսով եմ՝ կկարողանամ մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին: Դա երազանքի իրականացում կլինի ինձ համար», – ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ Նադալն ընթացիկ Օլիմպիական խաղերի ընթացքում նվաճել է 1 ոսկե մեդալ: