E! Online-ի լրագրողները պարզել են, որ դերասանուհի Հոլի Բերին պատրաստվում է ամուսնանալ մինչև շաբաթվա վերջ:
Թե հատկապես որտեղ տեղի կունենա դերասանուհու ու նրա ընտրյալի՝ Օլիվեր Մարտինեսի ամուսնությունը՝ չի հաղորդվում:
Չի հաղորդվում նաև հանդիսությանը հրավիրված հյուրերի մոտավոր թիվը:
Ավելի վաղ 46-ամյա դերասանուհին հայտարարել էր, որ չի ծրագրում կազմակերպել ճոխ հարսանիք, այլ կցանկանար, որ արարողությունը տեղի ունենա մտերմիկ միջավայրում:
Բերիի համար այս ամուսնությունը կդառնա թվով երրորդը: Ներկայում նա իր սրտի տակ կրում է Մարտինեսի երեխային:
Բերին ու Մարտինեսը նշանադրվել են 2012թ.՝ չնայած այն բանին, որ դերասանուհին հայտարարում էր, թե չի պատրաստվում ամուսնանալ:









































