Օլիմպիական խաղերի տղամարդկանց 54 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պարտություն կրեց Մայքլ Կոնլանից և դուրս մնաց պայքարից:
Արամ Ավագյանը բավականին ակտիվ սկսեց մենամարտը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մայքլ Կոնլանի հետ, սակայն բոլոր 3 ռաունդներում էլ մրցավարական կազմն առավելությունը տվեց իռլանդացի մարզիկին:
Այսպիսով, Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում հաղթելով ճապոնացի Արաշի Մորիսակային՝ 1/8 եզրափակչում պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից: