Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց եզրափակչի ուղեգիր են նվաճել բրիտանացի Էնդի Մարեյն ու արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն:
Կիսաեզրափակիչում Էնդի Մարեյը 6:1, 6:4 հաշվով առավելության հասավ ճապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորիի նկատմամբ: Դել Պոտրոն էլ երեք սեթում 5:7, 6:4, 7:5 հաշվով հաղթանակ տարավ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:
Էնդի Մարեյն ու Խուան Մարտին Դել Պոտրոն չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն այսօր՝ օգոստոսի 14-ին: