Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում իր առաջին մրցակիցն «անհարմար» բռնցքամարտիկ է։
«Բռնցքամարտում նման արտահայտություն կա՝ «անհարմար մրցակից»։ Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»։ Շատ թափթփված էր, դժվար է մենամարտել մեկի հետ, ով բռնցքամարտից հեռու է։
Առաջիկա մրցակցիս արդեն ծանոթ եմ։ Չինացի մարզիկը, թեպետ աշխարհի մրցանակակիր է, սակայն անպարտելի չէ»,- շեշտել է Աբգարյանը։
Հիշեցնենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում Աբգարյանը 2:1 հաշվով հաղթել է Ուգանդայի ներկայացուցչին։
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի