Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ամփոփել է «Վիսոչինա»-ի դեմ ընկերական հանդիպման արդյունքներն ու հայտնել, որ ուսումնամարզական հավաքների ժամանակ ֆուտբոլիստները փորձում են ավելի շատ գոլեր հեղինակել:
Հիշեցնենք, որ նշված հանդիպման ընթացքում Պիզելին հեղինակեց իր առաջին գոլը` Կրասնոդարի ակումբի կազմում:
«Կարծում եմ, որ «Զենիթ»-ի դեմ հանդիպմանը թիմը կներկայանա գերազանց մարզավիճակում։ Փոքր-ինչ հոգնած ենք, սակայն դեռևս հանգստանալու ժամանակ կունենանք:
Ուրախ եմ, որ կարողացա առաջին գոլը խփել «Կրասնոդար»-ի կազմում», – Պիզելիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































