Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Սաակաշվիլին պահանջում է ջրամատակարարման պահեստային համակարգ

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարյալ աղետ է անվանել Թբիլիսիի բարձրահարկ շենքերում երեք օր շարունակ խմելու ջրի բացակայությունը.

«Բարձրահարկ շենքերում խմելու ջրի բացակայությունը կատարյալ աղետ է: Ինչպե՞ս պետք է 16-րդ հարկի բնակիչն իջնի ներքև և ջրամատակարար մեքենայից խմելու ջուր հասցնի իր բնակարան:

Ֆորս մաժորային իրավիճակների առաջացման դեպքում Թբիլիսիում պետք է գործի պահեստային համակարգ: Դրանով քաղաքը մշտապես պատրաստ կլինի նմանատիպ իրավիճակներին: Ընդ որում, եղած ջրային պաշարները պետք է բաշխվեն հավասարաչափ, և արտոնյալ շրջաններ չպետք է լինեն»:

Թբիլիսիի քաղաքապետն իր հերթին նշել է, որ այսպիսի իրավիճակ քաղաքում չի գրանցվել արդեն 10-15 տարի, երբ բնակչության մինչև 40 տոկոսը երեք օր կա՛մ խմելու ջուր ստանում են ընդհատումներով, կա՛մ էլ ընդհանրապես չեն ստանում:

Որպես ջրամատակարարման խափանման պատճառ է նշվում Արևելյան Վրաստանով անցնող, Կուրի ձախ վտակ Արագվի գետի վարարումը և մաքրման համակարգերի գլխավոր կառույցների շարքից դուրս գալու վտանգը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել ջրային ապահովման խնդիրը: Ջրով ապահովված է երկրի բնակչության 65 տոկոսը:

Եթե երկրի խոշոր քաղաքների բնակիչներն ապահովված են ջրով, ապա գյուղերի մեծ մասի համար դա շարունակում է խնդիր մնալ։ Սա հատկապես վերաբերվում է հեռավոր շրջանների գյուղերին:

Ջրային ապահովման հարցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Արևելյան Վրաստանին, որը համարվում է երկրի հիմնական գյուղատնտեսական շրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում