Ռիոյում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
8-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս գալու բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում Նարեկը պայքարը սկսելու է 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոն է: Մենամարտը կայանալու է Երևանի ժամանակով 18:00-ին:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի