Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, երեկ Ադրբեջան է այցելել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:
Ակնկալվում է, որ այդ այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:
Ադրբեջանում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են էներգետիկ և այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին, սակայն Բաքվում Չեխիայի դեսպանատուն սկսել է գործել միայն 2009 թվականի դեկտեմբերից: