Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Մարտահրավեր Դեդ Հասանին

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուս և օտար փորձագետները նոր արյունալի բախումներ են կանխատեսում ռուսալեզու մաֆիայի տարբեր խմբավորումների միջև: Վերջին շրջանում հնչեղ սպանություններ ու մահափորձեր են գրանցվել հանցավոր հեղինակությունների դեմ: Այդպիսի դեպքեր անգամ գրանցվել են Մոսկվայի կենտրոնում:

Որոշ տվյալներով` Դեդ Հասանի ազդեցիկ խմբավորմանը ձեռնոց է նետել այսպես կոչված աբխազական գողական ընտանիքը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է մեծ արյունահեղության:

Օպերատիվ տվյալներով` «հանցագործ աշխարհի թագավոր» Ասլան Ուսոյանը, ով հայտնի է «Դեդ Հասան» մականվամբ «թագադրել» է հինգ նոր օրենքով գողերի, ինչը Ռուսաստանում կարող է առաջացնել նոր կրիմինալ պատերազմ:

Նշվում է, որ Դեդ Հասանն այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ սուխումյան գողական ընտանիքը, որում ներառված են հայտնի հեղինակություններ Մերաբ Սուխումցին ու Տարիել Օնիանին, սպառնալիքներ է հղել նրա հասցեին:

Վրաց (սուխումցի ու թբիլիսցի) գողականները վաղուց հակամարտության մեջ են մտել Դեդ Հասանի խմբավորման հետ: Նրանք կարծում են, որ Դեդ Հասանը խախտում է գողական օրենքները` օրենքով գողի գործունեությունը խառնելով կոմերցիայի հետ:

Օրինակ, ավանդական գողականները պետք է պահպանեն հետևյալ կանոնները. ապրել միայն հանցագործությունների հաշվին, ինչպես նաև անձամբ մասնակցություն ունենալ գողություններին ու թալանին:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Դեդ Հասանը պլանավորում է «թագադրել» հինգ նոր օրենքով գողերի, նրա հակառակորդները սպառնացին սպանել նրան ու այդ հինգ նոր գողերին: Ի պատասխան այդ սպառնալիքների` Հասանը «թագադրեց» նրանց:

Այժմ Ռուսաստանում սպասվում է նոր կրիմինալ պատերազմ, ինչը մտահոգում է նաև ռուսական ուժային կառույցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում