Էդինբուրգի հիվանդանոցի դոկտոր Դեյվիդ Ուիքսը նշել է, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն առողջ սեռական կյանքի մասին, հատկապես ավելի մեծ տարիքում՝ հաղորդում է The Telegraph-ը: Էնդորֆինների արտազատումը, որը տեղի է ունենում սեռական ակտի ժամանակ, օգնում է «ավելի լավ զգալ ձեզ», քանի որ այդ հորմոնն ազդում է որպես բնական ցավազրկող, ազատում է անհանգստությունից ու անքնությունից: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խթանում է արյան շրջանառությանը, ինչը օգտակար է սրտի համար:
«Կյանքի լավ որակի բնութագիրներից մեկը սեռական բավարարվածությունն է: Եվ դա բացառություն չէ տարեց հասակում: Սեքսուալությունը երիտասարդների մենաշնորհը չպետք է լինի», – նշել է դոկտոր Ուիքս:
Բացի այդ, նա հայտարարել է, որ սեքսով հաճախակի զբաղվելը կրճատում է վաղաժամ մահվան հավանականությունը և օգնում է յոթ տարով ավելի երիտասարդ երևալ:









































