Թայլանդում մի քանի սկանդալ է բարձրացել՝ բուդդայական հոգևորականների բացահայտման հետ կապված, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են այսօր հատուկ հետաքննությունների պետական դեպարտամենտում, հոգևորականներից մեկը գնել է «Մերսեդես» մակնիշի 22 ավտոմեքենա՝ 3 մլն դոլար ընդհանուր արժեքով։
2009-2011 թթ. այս բոլոր ավտոմեքենաները ձեռք է բերել Լուանգ Պա Նեն Կհամ անունով հոգևորականը: Այժմ դեպարտամենտը ստուգումներ է իրականացնում՝ փողեր լվանալու և ավազակության կասկածանքով:
Հիշեցնենք, որ նախկինում վերոնշյալ հոգևորականը «մասնակցել» է նաև մասնավոր ինքնաթիռի հետ կապված սկանդալին, որտեղ Բուդդայի 3 սպասավորները մասնավոր ինքնաթիռով ճամփորդում էին: Այդ տեսագրությունն էլ հայտնվել է համացանցում:
Նշենք, որ Թայլանդում, որտեղ բնակչության 90 տոկոսոը բուդդայականություն է դավանում, հոգևորականներն ավելի հաճախ են բարձրաշխարհիկ և հանցագործության հետ կապ ունեցող դեպքերի հերոսներ դառնում: Այսօր ավելի վաղ Թայլանդի բուդդայականության բաժինը հայտարարել է Սարաբուրի տաճարում խուզարկության մասին, որի ընթացքում ստուգել են, թե արդյոք տաճարի բնակիչները թմրանյութեր չե՞ն գործածում:










































