Գվատեմալայի առաջնության դիվիզիոններից մեկի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է մրցավարը:
Կիսապաշտպան Դանիել Պեդրոսան խաղային դրվագներից մեկում բախվել է մրցավար Սերխիո Կաստանեդուին, ինչի արդյունքում դեղին քարտի է արժանացել, որը ֆուտբոլիստի համար երկրորդն էր նշված հանդիպման ընթացքում: Զայրացած Պեդրոսան նախ գլխով է հարվածել մրցավարին, ապա գործի է դրել բռունցքները:
Դրվագի տեսագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: