Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև երկկողմանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում:
Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևից առաջ Վրաստանի պաշտպանության նախարարին ընդունել էր նրա ադրբեջանցի գործընկերը: