Քեմբրիջի դքսի ու դքսուհու առաջնեկը կլինի Բեյոնսեի և Ջեյ-Զիի դստեր՝ Բլյու Այվիի բարեկամը: Այս մասին գրում է The Daily Mirror-ը: Ինչպես պարզել են մասնագետները՝ Քեյթի ու Ուիլյամի երեխան կլինի Բլյու Այվիի հեռավոր զարմիկը կամ զարմուհին:
Գենետիկայի հարցերով փորձագետները նաև հաստատում են, որ Քեյթի ու Ուիլյամի առաջնեկի հարազատների շարքում կլինեն նաև հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները, ինչպես նաև Անջելիա Ջոլին ու Բրեդ Փիթը: Հայտնաբերվել է բարեկամական կապ նաև դերասաններ Մեգի Ջիլենհոլի և Ումա Թուրմանի հետ՝ ասվում է հոդվածում:
«Վաղուց են ասում, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերություններ կան, և դա մասնավորապես առկա է հոլիվուդյան էլիտայի և թագավորական ընտանիքի միջև»,- նշել է պատմաբան Դեբրա Չեթֆիլդը:
Նրա խոսքով՝ ամենագլխավոր «կապող օղակը» արքայադուստր Դիանան է, ում նախնիների շարքում քիչ չեն եղել առաջին ամերիկացի տեղաբնակները, որոնք բնակվել են ԱՄՆ-ի արևելյան ափին:











































