Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը կդառնա վերջին 90 տարվա մեջ Մեծ Բրիտանիայի առաջին միապետը, որը պաշտոնական այցով կմեկնի Իռլանդիա: Մեծ Բրիտանիայի վերջին միապետը, որն այցելել էր Իռլանդիա, ներկայիս թագուհու պապն էր` Գեորգ 5-րդը։ Նա 1911 թ. մեկնել էր Դուբլին, որը դեռ համարվում էր Մեծ Բրիտանիայի անբաժանելի մասը:
Բրիտանացի միապետները 1921 թվից, երբ այդ երկիրն անկախություն ձեռք բերեց, հրաժարվում էին մեկնել Դուբլին: Դրան նպաստում էին նաև Հյուսիսային Իռլանդիայում ծավալվող իրադարձությունները: Թագուհին և թագավորը կայցելեն միանգամից 4 քաղաք, կմասնակցեն բազմաթիվ միջոցառումների, իսկ երկրի նախագահ Մերի Մաքելիսը նրանց կընդունի իր նստավայրում: Այս օրերին Իռլանդիա կայցելի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որն իր պաշտոնակից Էնդի Քեննիի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների հետագա բարելավումը: Բացի այդ, արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ու մի շարք այլ նախարարներ նույնպես այս օրերին կգտնվեն Իռլանդիայում: