Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս ամռանը կգրանցվի առավելագույնը 38 աստիճան ջերմություն

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանական ծառայության օպերատիվ կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ամփոփեց տարին և ներկայացրեց եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերին և ողջ ամառվա ընթացքում: Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ և հուլիսին, և օգոստոսին, և սեպտեմբերին ջերմաստիճանը և տեղումները կանխատեսվել են նորմայի սահմաններում:

«Նորման հանրապետության տարբեր շրջաններում տարբեր է: Մասնավորապես, Արարատյան դաշտի համար միջին ամսական ջերմաստիճանը հուլիսին և օգոստոսին տատանվում է 25-26-ի սահմաններում, սեպտեմբերին նվազում է մինչև 24 աստիճան: Բայց սեպտեմբերը հովտային շրջաններում դեռևս կլիմայական առումով մնում է որպես ամառային ամիս, այսինքն՝ միջին օրական ջերմաստիճանը 15-ից ցածր չի գրանցվում: Իսկ ամռան միջին օրական ջերմաստիճանը 15 աստիճան և բարձր է: Սա՝ ըստ կլիմայական գնահատականի, ոչ ըստ օրացույցի»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

«Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանական ծառայության օպերատիվ կանխատեսումների կենտրոնի պետի տվյալներով՝ առաջիկա հինգ օրերին հանրապետության հյուսիսային կեսում սպասվում է անկայուն եղանակ, այսինքն՝ երեկոյան ժամերին հյուսիսային կեսում՝ առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, չի բացառվում, որ կարկուտ դիտվի, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչև 20 մետր վայրկյան արագությամբ, իսկ հարավային կեսում կգերազանցի առանց տեղումների եղանակը: Սա վերաբերում է նաև մայրաքաղաքին:

«Երեկ մայրաքաղաքում և ընդհանրապես Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է մինչև 35-ի, նախորդ օրը՝ 36 աստիճանի, այսօր հովտային շրջաններում կլինի 35 աստիճան, վաղը կբարձրանա՝ 36, հուլիսի 12-ին կնվազի և մինչև 14-ը առավելագույն ջերմաստիճանը կլինի 32-33 աստիճանի սահմաններում»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

Նրա տվյալներով՝ հուլիսի 15-ին սպասվում է ևս 1-2 աստիճանի բարձրացում, իսկ հովտային շրջաններում, մայրաքաղաքում, Արարատյան դաշտում կհասնի մինչև 36 աստիճանի: Լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի մինչև 27-ի: Նվազագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում գրանցվում է մինչև 20-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ մինչև 13-15 աստիճան: Առանձին վայրերում կարող է նույնիսկ ավելի ցածր ջերմաստիճան գրանցվել:

«Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանական ծառայության օպերատիվ կանխատեսումների կենտրոնի պետի տվյալներով՝ սա ոչ շատ տեղումնային, ոչ էլ չոր ամառ է, միջին տեղումներով ամառ է, նման է 2009 թ.-ի ամռանը: Շատ բարձր ջերմաստիճան չի արձանագրվում, ոչ էլ շատ ցածր: Առաջիկա տասն օրերին ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը: Այս տարի առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է մինչև 38 աստիճանը:

Տարվա առումով կարելի է ասել, որ հաջող տարի էր՝ մեղմ ձմեռով, ժամանակին սկսած վեգետացիայով, տարվա միակ անբարենպաստ գործոնը կարկտահարության բավականին մեծ քանակն էր, որ դիտվեց հանրապետության որոշ մարզերում: Բայց մնացած վտանգավոր երևույթների համեմատ՝ միակ դրական բանն այն է, որ այն կրում էր լոկալ բնույթ: Հակառակ դեպքում կարող էր մեծ վնաս հասցնել տնտեսությանը:

Սովորաբար այսպիսին է Հայաստանի կլիման: Ամենատեղումնային ամիսներն են մայիսը և հոկտեմբերը, սակայն մինչև հունիս եղանակային այս անկայուն վիճակը պահպանվում է:

Ամենաչոր ամիսներն են հուլիսը, օգոստոսը, սեպտեմբերը: Այս ամիսներին մասնավորապես Արարատյան դաշտում տեղումների քանակը տատանվում է 9-14 մմ-ի սահմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում