Մայիսի 16-ին Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը կառավարություն ձևավորելու համար դիմել է ֆրանսախոս Սոցիալիստական կուսակցության ղեկավար Էլիո դի Րյուպոյին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Թագավորական պալատի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ սոցիալիստների առաջնորդն ընդունել է առաջարկությունը:
Հիշեցնենք, որ Բելգիան արդեն 11 ամիս է, ինչ կառավարություն չունի: 2010 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էլիո դի Րյուպոյի կուսակցությունը մեծամասնություն էր ստացել ֆրանսախոս շրջաններում` զբաղեցնելով 26 տեղ, իսկ ֆլամանդախոսները ստացել էին 27 տեղ: Կառավարական այս ճգնաժաման ամենաերկարն է Բելգիայի պատմության մեջ. այն տևել է 337 օր: