2016 թվականի հուլիսին Սաուդյան Արաբիան արդյունահանել է օրական 10.67 մլն բարել նավթ՝ դրանով իսկ սահմանելով նոր ռեկորդ։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի ամենամսյա հաշվետվությունում։
Սաուդյան Արաբիան կարողացել է էականորեն մեծացնել նավթի արդյունահանումը հուլիսին՝ գերազանցելով 2015 թվականին նույն ամսի ռեկորդը, երբ թագավորությանը հաջողվել էր օրական արտադրել 10.56 մլն բարել։ Ամռան ամիսներին ռեսուրսի բարձր պահաջարկը բացատրվում է եղանակային պայմաններով, ինչը ստիպում է ավելի ակտիվորեն օգտագործել օդորակիչներն ու հանգեցնում է տեղի էներգետիկ ընկերությունների կողմից էներգիայի մեծ սպառման։