Կապանում ուրանի հանքի շահագործման դեմ հանրահավաքի ժամանակ «Քաջարան» հայրենակցական միության նախագահ Վոլոդյա Աբրահամյանն անջատել է բարձրախոսն այն պահին, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկացել է ելույթ ունենալ: «Առաջին լրատվականի» թղթակիցը տեղեկացրեց, որ ժողովուրդը պահանջել է միացնել բարձրախոսը, որից հետո այն միացրել են: Կապանից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը տեղեկացրեց, որ հանրահավաքն արդեն ավարտվել է, և ստորագրություններ են հավաքվում` ընդդեմ ուրանի հանքի շահագործման: Բացի բարձրախոսն անջատելուց՝ որևէ այլ միջադեպ չի արձանագրվել: