Կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրեցին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը՝ տիկին Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը:
Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերն անկացվում են հինգշաբթի օրերին, և դրանք սովորաբար ուղեկցվում են բազմամարդ բողոքի ակցիաներով, իսկ այսօր՝ նիստի օրը փոխելու պատճառով կառավարության դիմաց, բացի բանակում զոհվծների հարազատներից, այլ ցուցարարներ չկային:
Կառավարության շենքը, սովորաբար հսկում են ոստիկանության «հրեշտակները», որոնք այսօր մի փոքր ուշ եկան և ոչ այնքան մեծ թվով։
Իրինա Ղազարյանը՝ Հադրութի զորամասում սպանված Արթուր Ղազարյանի մայրը, այսօր «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ նույնիսկ երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն է «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում հայտարարել, թե «սա էլ Հադրութում սպանված 9 զինվորների պատմությունը չսարքեք»: «Մենք նախկինում գնացինք պաշտպանության նախարարություն ասացինք, որ 9 զինվոր է սպանվել,ասացին նման բա չի եղել, ես էլ ասացի՝ ո՞նց չի եղել, առաջինն իմ տղան, 8-ն էլ սառնարանում… Պնդեցին՝ չի եղել նման բան: Բոլորին դիմել եմ՝ ասել, Շուշան Պետրոսյանի ասածը, իսկ ՊՆ Քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ասաց՝ «Շուշան Պետրոսյանը հիմար-հիմար խոսում է»: Հիմա ես էլ հարց եմ ուղղում՝ հիմարը Ազգային ժողովում պատգամավո՞ր է նստում, Դոգ կոչեցյալը ևս ասաց, որ տղայիդ սպաված են բերում, ի վերջո ե՞րբ է բացահատվելու»,- ասաց Իրինա Ղազարյանը:










































