Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյը հայտարարել է, որ մեկ տարի անց կվերադարձնի գերծանր քաշային կարգում չեմպիոնական գոտին:
«Բրիտանական բռնցքամարտի համար հիանալի իրավիճակ է: Եթե ինձ հաջովի տիտղոսային մենամարտ անցկացնել, կհամալրեմ բրիտանացի տիտղոսակիր բռնցքամարտիկների շարքը:
Վստահ եմ, որ մեկ տարի անց աշխարհի չեմպիոն կդառնամ, անկախ նրանից, թե ով կլինի մրցակիցս»,- Boxing Scene-ը մեջբերում է Հեյի խոսքերը: