Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինները Թուրքիայի Բիթլիս մարզում շինհրապարակում առևանգել են երեք աշխատողների, հաղորդում է Hurriyet-ը:
Սկսվել է պատանդներին ազատելու գործողություն:
Հիշեցնենք, որ PKK-ի առաջնորդ, ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանն ավելի վաղ կուսակցության անդամներին կոչ էր արել վայր դնել զենքը և հեռանալ Թուրքիայի տարածքից: Գրոհայինները սկսել են Թուրքիայի տարածքը լքել մայիսի 8-ից:








































