YouTube-ի օգտատեր Ջեյմս Ուիլյամսը փորձել է ստուգել ընկերուհու արձագանքը նրան արթնացնելու իր յուրօրինակ գաղափարի նկատմամբ: Արդյունքում կինն օրը սկսել է մղձավանջով ու սարսափով:
Ջեյմսը պատրաստել է ֆիլմերում հայտնի ուրվականներից մեկի տեսքով ուրվական և այն տեղադրել այնպես, կարծես այն պատուհանից ներխուժում է սենյակ:
Նրա զուգընկերուհին արթնանալուն պես, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը՝ սկսել է մոլագարի պես աղաղակել, և ամենահետաքրքիրն այն է, որ տեսանյութի վերջում փաթաթվում է իրեն այդքան սթրես պատճառած ընկերոջը:










































