Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան որոշում է կայացրել Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմից հեռացնել թիմի թենիսիստ Բենուա Պերին:
Նման որոշման պատճառ հանդիսացել է թենիսիստի անվայել պահվածքը, որը դուր չի եկել Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավարությանը:
Նշվում է, որ Բենուա Պերին խնդրել են հավաքել ճամպրուկները մի քանի զգուշացում տալուց հետո: