Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, հոլիվուդյան աստղ և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել է երկու վրաց զինծառայողների, որոնք բուժում են ստանում գերմանական հոսպիտալներից մեկում:
Խոսքը կապիտան Ալուդա Սետուրիձեի և կապրալ էդնար Աբուլաձեի մասին է: Նրանք Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում զինծառայություն էին անցնում ամերիկյան կոնտինգենտի 3-րդ բրիգադի 32-րդ գումարտակում:
Հիշեցնենք, որ ներկայումս Աֆղանստանում են գտնվում 950 վրաց խաղաղապահներ: