Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Երբ դառնում է սկզբունքի հարց

Հաագայի միջազգային քրեական դատարանը սանկցիա է տվել Մուամմար Քադաֆիին ձերբակալելու համար, նրա մերձավոր երկու զինակիցների հետ միասին: Թե ինչով կավարտվի Քադաֆիի ճակատագիրը, կձերբակալե՞ն արդյոք նրան, թե՞ նա իր մահկանացուն կկնքի ՆԱՏՕ-ի զինուժի ռմբակոծություններից որևէ մեկի ընթացքում, դժվար է ասել: Սակայն տվյալ պարագայում խնդիրը ունի նաև այլ ենթատեքստ, որն ուղղակիորեն վերաբերում է հայաստանյան իրավիճակին: Խոսքը մասնավորապես այն նախաձեռնության մասին է, որով ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում Մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա կրակելու համար Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած գործչի:

Այստեղ էական չէ նաև այն, թե որքան կհաջողի ընդդիմությունն այդ հարցում, առավել ևս, որ ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ իրենք իհարկե շատ կկամենային, որ Քոչարյանը դատվեր Հայաստանի դատական համակարգում, և բանը չհասներ միջազգային ատյաններ: Այնպես որ, եթե Հայաստանում իշխանփոխությունը շատ ավելի շուտ լինի, քան Հաագայի դատարանը կսկսի զբաղվել Քոչարյանի գործով, ապա մեծ է հավանականությունը, որ բանը Հաագա չի էլ հասնի: Խնդիրը տվյալ դեպքում այն հակադարձումներն էին, որոնք իշխանությունն անում էր` ընդդիմության Հաագա ներկայացրած հայցին ի պատասխան` հայտարարելով, որ Հայաստանը Հռոմի ստատուտին միացած պետություն չէ, հետևաբար Հաագայի միջազգային դատարանի առաջ պարտավորություններ չունի, որպեսզի հանցագործ ղեկավարներին հանձնի դատարանին:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Քադաֆիի դեպքն ու դրա ենթատեքստը: Կապն այն է, որ Լիբիան նույնպես Հռոմի ստատուտին չմիացած պետություն է, սակայն Հաագայի դատարանը, իր նախաձեռնությամբ քննելով Քադաֆիի հարցը, տալիս է նրան ձերբակալելու միջազգային սանկցիա: Փաստորեն, Հաագայի դատարանը, ըստ էության, վճռում է Քադաֆիի հարցը, ինչը ցույց է տալիս, որ եթե միջազգային օրակարգում է հայտնվում որևէ գործչի անձեռնմխելիության հարցը, ապա այս դեպքում արդեն ստատուտին միացած կամ չմիացած լինելը էական դեր չի կատարում:

Այսինքն, իշխանության այդ հակադարձումները, թե ընդդիմության ջանքերն իզուր են, որովհետև Հայաստանը միացած չէ Հռոմի ստատուտին, Քադաֆիի պարագայով ուղղակիորեն հերքվում են: Իհարկե, այստեղ շատերը կարող են ասել, որ Քոչարյանին ու Քադաֆիին համեմատելը սխալ է: Իհարկե, Քադաֆին երկարատև պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ և արյուն հեղում անխնա, իսկ Քոչարյանը բավարարվեց ընդամենը տասը մարդու կյանքով, թեև եթե ընդդիմությունն ի վերջո մարդկանց կյանքը չգնահատեր և չգնահատեր երկրի կայունությունը արտաքին թշնամուն առիթ չտալու համար, ապա կասկած չկա, որ Քոչարյանը Քադաֆիից հետ չէր մնա և իրեն ավելի զուսպ չէր պահի:

Բայց փաստն իհարկե այն է, որ նրանց թափած արյան չափն անհամեմատ տարբեր է: Բայց խնդիրն այստեղ համեմատությունները չեն, այլ սկզբունքը: Հետևաբար, երբ որևէ նախկին կամ ներկա բռնապետի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը դառնում է սկզբունքի հարց, ապա այդ հարցը լուծելը միջազգային ատյանների և տերությունների համար դառնում է տեխնիկայի խնդիր, անկախ փաստաթղթային բյուրոկրատական քաշքշուկներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում