Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ամերիան ներկայացնում է հերթական հետազոտությունը. Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը և հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսություններին:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ կերպով գնահատել արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում առկա շուկայական զարգացման միտումները, դիտարկվող հատվածներում պահանջարկի և առաջարկի առանձնահատկությունները: Հետազոտությունը տալիս է համեմատականներ այլ երկրների հետ, ներկայացնում է արտաքին առևտուրը, ոլորտի հիմնական ներկայացուցիչներին, առկա մակրոտնտեսական իրավիճակի բնութագիրը, նախանշում է ոլորտի զարգացման և ընդլայնման հնարավորությունները, գնահատում է դիտարկված ենթաճյուղերում ներդրումների արդարացվածությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ ներդրումների չափն ըստ տնտեսությունների չափերի և արտադրատեսակների:

Ըստ հետազոտության արդյունքների` այժմ Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա: Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի 60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկները և դեկորատիվ բույսերը: Հայաստանում ջերմոցներում աճեցվող բանջարեղենի հիմնական տեսակներն են լոլիկը, վարունգը, լոբին և պղպեղը: Ըստ Ամերիայի փորձագետների կանխատեսման` առաջիկա հինգ տարիներին ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:

Խաղողի և պտղա-հատապտղային տնկարկների տարածքների ավելացման միտումները վկայում են Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: Պտղի և հատապտղի տնկարկների ընդհանուր տարածքների 2/3-ը գտնվում է չորս մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք: Արտադրանքի ամենամեծ կշիռն ապահովում են Արարատի և Արմավիրի մարզերը. մասնավորապես 2012-ին ամբողջ արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում այդ երկու մարզին: Ըստ հետազոտության արդյունքների` այգեգործության զարգացման հիմնական ռիսկը և խոչընդոտը բնակլիմայական պայմաններն են, հատկապես կարկուտները, և հակակարկոտային կայանների ներդրման ու ճիշտ կառավարման դեպքում առաջիկա տարիներին այգեգործությունը Հայաստանում չի ունենա զարգացման մեծ խոչընդոտ:

Համաձայն հետազոտության` վերջին տասը տարիների ընթացքում ձկնաբուծության արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 28.5%, և ձկնաբուծության արտադրանքի արտահանումն այդ նույն ժամանակահատվածում ֆիզիկական ծավալով աճել է 4.7 անգամ: Ձկնաբուծական տնտեսության զարգացման հեռանկարն առաջիկա հինգ տարիներին Ամերիայի փորձագետները գնահատում են միջին. և նշում, որ իրականում այս ենթաճյուղը բավականին մեծ պոտենցիալ ունի, իսկ իրագործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական խնդրի լուծում՝ կապված կարգավորման դաշտի հետ:

Հաշվի առնելով ներքին տնտեսության ոչ մեծ չափերը` Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը հիմնականում պայմանավորված է արտադրանքի արտահանման հնարավորություններով:

Ամերիայի այս հետազոտությունը միաժամանակ նախանշում է, թե ինչ նախադրյալներ, խոչընդոտներ և ռիսկեր կան ոլորտի զարգացման համար: Առանձին հավելվածով ներկայացվում են նաև ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների շրջանում իրականացված հարցման ամփոփ արդյունքները:

Արդյունաբերական գյուղատնտեսության, ինչպես նաև նախորդող ամիսներին Ամերիայի կողմից իրականացված` սննդի վերամշակման և մանրածախ առևտրի վերաբերյալ հետազոտությունները թույլ են տալիս իրական պատկերացում ունենալ գյուղատնտեսական արտադրանքի ամբողջական շղթայի վերաբերյալ` գյուղատնտեսական ապրանքից մինչև վաճառք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում