Եգիպտոսի վարչապետի պաշտոնին նշանակված Հազեմ Ալ-Բեբլավին որոշել է նախարարների նոր կաբինետում պաշտոններ առաջարկել «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներին:
Բեբլավիի ներկայացուցիչը նշել է, որ Եգիպտոսի նոր իշխանությունները նախատեսում են կառավարության կազմ հրավիրել «Ազատություն և արդարություն» կուսակցության («Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական թև) մի քանի անդամների՝ հաղորդում է BBC-ն:
Այս հայտարարությունը հնչել է երկրի պաշտպանության նախարարի կոչի ֆոնին՝ զերծ մնալ «բարդ անցումային ժամանակաշրջանը» խափանելու ցանկացած փորձից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Եգիպտոսի բանակը իշխանությունից զրկել է Մուհամմադ Մուրսիին՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործողությունը, իսկ երկրի ժամանակավոր նախագահ է նշանակվել Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը:










































