Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 9-րդ տուրում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին այսօր սպիտակ խաղաքարերով մրցում էր Տատյանա Կոսինցեւայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` Կատերինա Նեմցովայի հետ: Այժմ Դանիելյանն ունի 6.5 միավոր և առաջատարներից ետ է մնում 1 միավորով, իսկ Մկրտչյանը 5.5 միավորով առայժմ 2-րդ տասնյակում է:
Լիլիթ Գալոյանը, որ մինչ այս բավական հաջող էր հանդես գալիս, երեկ պարտություն է կրել Մարիա Մուզիչուկից: Նա ունի 5 միավոր: Նշենք, որ երեքն էլ խաղում էին սպիտակ խաղաքարերով: