Ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում հետաճի վիճակում է, գրում է Financial Times-ը:
Պարբերականը ափսոսանքով նշում է, որ ներկայումս միջազգային հանրության տրամադրվածությունը պակաս լավատեսական է և պակաս տրամադրված ժողովրդավարության: Դրանում ամենից առաջ իր դերն է խաղացել 2011 թ. «արաբական գարունը», որն ուղեկցվել է արյունահեղությամբ և անարխիայով: Շատ քաղաքական գործիչներ հիմա Մերձավոր Արևելքը բերում են որպես վաղաժամ ժողովրդավարացման վտանգի օրինակ:
Այ, որ ժողովրդավարությունը վատ վիճակում է, ցույց է տալիս նաև վիճակագրությունը: Freedom House վերլուծական ինստիտուտի տվյալներով՝ քաղաքական ազատությունները վերջին տասնամյակում անդադար կրճատվում են ամբողջ աշխարհում: 2015 թ. երկրների թիվը, որտեղ ազատությունների անտեսում է նկատվել, հասել է 72-ի, ինչը տասնամյակի ռեկորդ է:
Աշխարհի ամենաքիչ ազատ շրջանը Մերձավոր Արևելքն է, նշում է FT-ն: Սակայն, փորձագետների տվյալներով, իրավունքների և ազատությունների խախտումներ արձանագրվել են նաև Ասիայում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, օրինակ՝ Լեհաստանում, Հունգարիայում, նույնիսկ ԱՄՆ-ում, որը «ազատ աշխարհի լիդերն է»: