Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Բռնցքամարտի 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը մեկնարկել է հաղթանակով: 1/16 եզրափակչում նա մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Ուինսթոն Հիլի նկատմամբ:
1/8 եզրափակչում Մարգարյանի հակառակորդը կուբացի Ռոնիլ Իգլեսիասն է, ով Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի և աշխարհի գործող չեմպիոն է: