Իրանի Չաբահար քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ, վնասազերծել են մահապարտ ահաբեկչին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 9.10-ին:
Նկատելով հանցագործին՝ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել և վիրավորվել ահաբեկչի պատասխան կրակից՝ հայտնել է քաղաքապետ Իրաջ Հեյդարին:
Միջադեպի հետևանքով մահապարտը զոհվել է:
Նրա մոտ հայտնաբերվել է մահապարտի գոտի, նռնակ և ատրճանակ:











































