Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ավարտված Համաշխարհային օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
Նույնպիսի արդյունք ունեին ևս ինը գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով ամենաբարձր ցուցանիշներով երկու մասնակիցների` Հակոբյանի և կուբացի Յունիեսկի Քուեզադայի միջև անցկացվեց «մահվան պարտիա»: Հայ շախմատիստը սևերով ոչ-ոքի խաղաց և ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































