Honda ճապոնական ավտոարտադրողը Hands (Ձեռքեր) անվանումով գովազդային հոլովակում գովազդել է ոչ միայն իր արտադրանքը, այլև ընկերությունում աշխատող ինժեներների մտքի թռիչքն ու հետաքրքրասիրությունը, որոնք վերջին 65 տարիներին դարձել են Honda-ի մի քանի ամենահաջողակ ինովացիաների երաշխիք:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ձեռքերը մի պտուտակից՝ մոտոցիկլետ, ավտոմեքենաների տարբեր տեսակներ պատրաստում՝ դրանց տալով դիզայներական յուրօրինակ լուծումներ: