Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում` հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: