Իրանի հետ «վեցյակի» հանդիպման վայրն ու ժամանակը կորոշի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը,- ըստ միջազգային լրատվական գործակալությունների հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՝ մեկնաբանելով հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Թեհրանի պատրաստակամությունը:
«Նախօրյակին ես խոսել եմ Էշթոնի հետ, որը «5+1»-ի անունից կորոշի, թե երբ ու որտեղ մենք կհանդիպենք իրանցիների հետ»,- նշել Է Հիլարի Քլինթոնը ՝ ամփոփելով Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախօրյակին հայտարարել էր, որ իր երկրի կողմից խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը բանակցությունների առարկա չԷ: §Իրանը երբեք ոտնձգություններ չի կատարել այլ երկրների օրինական իրավունքների դեմ, բայց ինքն էլ թույլ չի տա, որ ոտնահարվեն իր իրավունքները: Մենք քանիցս հայտարարել ենք, որ իրանական ազգը ոչ մեկի հետ ու երբեք չի քննարկի իր հիմնարար իրավունքները»,- ընդգծել Է նա: Նախագահի խոսքով, համաշխարհային տերությունների հետ Իրանի առաջիկա բանակցություններում Իրանի միջուկային գործունեության թեման չի քննարկվելու: «Բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու են միջազգային հիմնախնդիրների լուծումը, խաղաղության և անվտանգության ամրապնդման թեման»,- ասել էր Մահմուդ Ահմադինեժադը: