Բելգիայի Շարլերուա քաղաքում անհայտ անձը մաչետեով վիրավորել է երկու ոստիկանի: Հարձակվողն ինքն էլ վիրավորվել է ոստիկանների կողմից, հայտնել են իրավապահները:
«Ոստիկանության բաժանմունքի դիմաց «Ալլահ աքբար» բղավող տղմարդը մաչետեով վիրավորել է երկու ոստիկանի: Նա վիրավորված է, սակայն կենդանի է»,- հայտնել է Շարլերուայի ոստիկանությունը Twitter-ում:
Բելգիական Soir պարբերականի տվյալներով` ոստիկաններից մեկը հոսպիտալիզացվել է դեմքի խորը վնասվածքներով: Նրա գործընկերը թեթև տուժել է:
Ինքը տղամարդը, որին կրակել է երրորդ ոստիկանը, գտնվում է ծանր վիճակում: Նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:










































