Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Երևանի ժամանակով վաղ առավոտյան տեղի է ունեցել ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի բացումը:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մասնակցել է օլիմպիական խաղերի բացման Ազգերի շքերթին:
Խաղերի բացման գունագեղ արարողության ժամանակ հանդիսատեսի առջև Մարականա ստադիոնում անցել են Օլիմպիադայի մասնակից 12 հազար մարզիկներ, որոնք ներկայացնում են 207 երկրներ:
Օլիմպիական խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը.