Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի պատանիների գավաթի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
Այն տեղի է ունեցել Արշալույս համայնքի ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում: Առաջնությանը մասնակցել է 12 երկրից ժամանած 125 մարզիկ: