Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ես պատանդ եմ. Իրավապաշտպանին մեղադրանք են առաջադրել

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինե Պետրոսյանն «Առաջին լրատվական» – ի հետ զրույցում, անդրադառնալով գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հրաժարակին, նշեց, որ ուրախ է այդ պաշտոնանկության համար և ցանկալի է, որ նրա օրինակին հետևեն ոստիկանապետը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք անտարբերություն ցուցաբերեցին վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձությունների ժամանակ: Իրավապաշտպանի կարծիքով՝ նախկին դատախազի հրաժարականը պայմանավորված չէ առողջական խնդիրներով. «Ավելի լավ է մարդիկ հստակ ասեն, որ չեն կարողանում իրականացնել իրենց պարտավորությունները:  Սա մեկ անձի խնդիր չէ, համակարգային խնդիր է»:

«Չգիտեինք, որ պետք է հրաժարական տա, նախորդ օրը դիմել ենք պարոն Կոստանյանին՝ դատախազությունում տիրող ապօրինությունների, կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Ես որպես կոռուպցիոն ռիսկ գնահատում եմ նաև աշխատակիցների անգրագիտությունը»,- նշեց իրավապաշտպանը: -Վերջին երկու տարվա ընթացքում մենք դատախազության կողմից բավականին մեծ հովանավորության դեպքերի առնչվեցինք, բարձրաձայնել ենք այդ մասին, հարցրել ենք, թե ինչու է լռում դատախազությունը, երբ ակնհայտ ապօրինությունները մարսվում են»:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը մի շարք սկանդալային գործեր է բացահայտել:  Մարինե Պողոսյանի խոսքով՝ քաղավիացիայի նախկին պետ Հովվհաննես Երիցյանի արարքների փաստի առթիվ երեք գործ հարուցելուց հետո, քրեակական գործ է հարուցվել իր նկատմամբ, որ իբրև թե ղազախական մաֆիայի անդամ լինելով, ահաբեկում է բոլորին:

«Մեր դատախազությունում իրավական գիտելիքների պակաս կա, բայց ֆիզիկայի գիտելիքների պակաս չկա, Նյուտոնի հակազդման օրենքը միանգամից գործում է, փորձում են ճնշում գործադրել,  ֆիզիկական սպառնալիքներ էլ են եղել: Երկուսուկես տարվա մեջ ինձ և՛ բռնության են ենթարկել, և՛ ազատությունից են զրկել, պատանդ են վերցրել»:

Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց նաև այն առնչությամբ, որ նախօրեին քննչական կոմիտեում իրեն ասել են, որ կատարվել են իր բնակարանի արտաքին դիտումներ և գաղտնալսումներ. «Փաստորեն տոտալիտար ռեժիմը վերադարձել է, և կարող են մեզ գաղտնալսել, երբ մենք ուղղակի քաղաքացի ենք, մեղադրյալ չենք: Եվ դա արվում է դատախազի ցուցումով: Սա նշանակում է կատարյալ ստրկացում»:

Մարինե Պողոսյանի գնահատմամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները խայտառակություն էին. «Ես նման գազանություն երբևէ չեմ տեսել, մի ազգ, որը մոռանում է իր հերոսներին, նա ապագա չունի, եթե անցյալը մոռանաք, ուրեմն օդում եք ապագա կառուցում՝ խոստումների վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում