Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին Ստամբուլում գտնվող Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Շաբաթ օրը ոստիկանությունն արդեն կիրառել էր արցունքաբեր գազ ընդդեմ ցուցարարների, ովքեր փորձել էին այգի ներխուժել:
Երկուշաբթի օրը քաղաքի իշխանությունները հայտարարել էին այգու վերաբացման մասին, սակայն 3 ժամ անց ոստիկանությունը հեռացրել էր այնտեղ գտնվող մարդկանց՝ խուսափելով նոր բողոքի ակցիաներից:
Նշենք, որ Թուրքիայում հանրահավաքները տեղի են ունենում 2013-ի մայիսից:











































