Tuesday, 09 06 2026
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան

Հայաստանի բժշկական կադրերը վերապատրասպման նպատակով կգործուղվեն Բոստոնի համալսարան

Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել սփյուռքահայ բարերարների և կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրեր են իրականացնում։

Նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ Արամ Չոբանյանի հետ։ Բժիշկ Չոբանյանը մեծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման, ինչպես նաև բժշկական կրթության բարելավման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետդիպլոմային բժշկական կրթության մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի բժշկական կադրերին կրթության և վերապատրասպման նպատակով Բոստոնի համալսարան գործուղելու հարցը։

Նախարար Դումանյանը համագումարի ընթացքում հանդիպել է նաև ԱՄՆ-ում ճանաչված ուռուցքաբան Ներսես Չեքմեջյանի հետ, ով ներքին բժշկության և ուռուցքաբանության ամերիկյան գլխավոր հանձնաժողովի անդամ է։ Պրոֆեսոր Չեքմեջյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությունում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում։

Տեղի է ունեցել հանդիպում նաև ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի հետ։ Նրա աջակցությամբ արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում «Լույս հայի աչքին» ակնաբուժական նախագիծն է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցն անցած տարիների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Հայաստանի մարզեր և Լեռնային Ղարաբաղ։ Կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Ակնաբուժական ստացիոնար առաջին ծառայությունը կկազմակերպվի Տավուշի մարզում։ Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվել է նաև այդ կենտրոնների սարքավորումների ձեռք բերման և մասնագետների կրթության հարցերը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լոս Անջելեսում կայացած համագումարի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել։ Ջոն Բիլեզիկյանի հետ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում նոր ծրագրի իրականացման նախատեսումը, որի շրջանակներում կիրականացվի բնակչության սկրինինգներ զարկերակային ճնշման, ինչպես նաև ոսկրերի խտության չափում՝ կոտրվածքների հնարավորության հայտնաբերման և դրանց կանխարգելման նպատակով։

Նախարարն առանձին քննարկումներ է ունեցել բոլոր նրանց հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում ներդրում կատարելու և տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկություններով։ Շաքե և Հայկ Քավթարյանների, Շանթ Շեխերդիմյանի և այլ մասնագետների հետ քննարկվել են նրանց կողմից Հայաստանի Հանրապետությունում աշխատելու և առողջապահական զարգացումներում ներդրումներ կատարելու հարցերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում