Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այսօր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա և Դանիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:
Պլանավորված է, որ Շվեդիայում Վաշաձեն հանդիպումներ է ունենալու իր շվեդ գործընկեր Կառլ Բիլդտի, քաղաքական անվտանգության և զարգացման Ստոկհոլմի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կոռնելի հետ:
Ինչ վերաբերում է Դանիային, ապա այստեղ Վաշաձեն հանդիպումներ կունենա Դանիայի արտգործնախարար Լենե էսպերսենի և արտաքին կապերի գծով խորհրդարանական կոմիտեի նախագահ Եվա Կեր Հանսենի հետ:
Այդ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող այժմեական խնդիրներ:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսը հայտարարեց, որ Վաշաձեն աշխարհի ամենաակտիվ դիվանագետներից մեկն է: