Tuesday, 09 06 2026
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան

Հավաքելով եվրոպական արժեքներ՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհի վրա. ՌԴ նախկին դեսպան

Հայաստանը ակտիվ գործունեություն է վարում ինտեգրման երկու ուղղություններով. եվրոպական ուղղությամբ երկիրը մոտ է պարտավորեցնող փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրի վավերացմանը և ստորագրմանը, որի բաղկացուցիչ մասը ԵՄ-ի և Հայաստանի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն է:

Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն EvrazesNews.ru-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Եվրասիական ուղղությամբ ուսումնասիրում է արտոնություններ ստանալու հնարավորություններն այն շրջանակներում, որոնք նրա համար հասանելի կմնան վերոնշյալ համաձայնագրի ստորագրումից հետո»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը շարունակում է մնալ բազմավեկտոր արտաքին քաղաքականության դիրքերում՝ դաշնակցային հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի, գործընկերային հարաբերություններ՝ Եվրամիության հետ:

«Դա ապացուցեց նաև նախագահ Ս. Սարգսյանը, երբ Վարշավայում վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ «Մենք երբեք քայլեր չենք կատարել, որոնք կարող էին ուղղվել Ռուսաստանի դեմ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտ ենք այդ պատմությամբ»: Եվ ամեն դեպքում ստացվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններն ունեն իրենց սահմանները: Նախագահի խոսքով՝ «հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է և իր հասարակությունը կզարգացնի՝ հիմնվելով հենց այդ արժեքների վրա»»,- ասել է դեսպանը և հավելել, որ ոչ ոք չի ասում, թե ԱՊՀ երկրները (այդ թվում նաև՝ Հայաստանը) պետք է աշխարհին նայեն Ռուսաստանի աչքերով:

Կովալենկոյի խոսքերով՝ յուրաքանչյուր անկախ պետություն քաղաքական ընտրության լիակատար իրավունք ունի, և դա ճիշտ է, սակայն տվյալ դեպքում հարց է ծագում՝ արդյոք տեղի չի՞ ունենում եվրոպական արժեքների արժեզրկում, ինչի մասին վկայում են ոչ միայն ԵՄ երկրներում, այլ նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:

Նա նշել է, որ եվրոպական երկրները Հայաստանին առաջարկում են առաջնորդվել «հանուն ավելի շատի» բանաձևով:

«Իսկ ի՞նչ իրական օգնություն է ցուցաբերել Եվրամիությունը Հայաստանին՝ բացի խորհուրդներից և խոստումներից, գոնե վերջին տարվա ընթացքում: Իր պահոցում հավաքելով եվրոպական արժեքներ՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ուղու վրա»,- ասել է նա:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վերոնշյալ համաձայնագրի ստորագրման դեպքում հայ-ռուսական հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի սեփական ազգային շահերը հաշվի առնելու ձգտում, ինչպես դա անում է, օրինակ, Եվրամիությունը:

«Իհարկե, մնալով դաշնակիցներ՝ մենք երկկողմ հարաբերությունները կզարգացնենք հավասար և փոխշահավետ հիմքով»,- հավելել է Կովալենկոն:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում